National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
20.03.2018
Երեւանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը
1 / 5

Մարտի 20-ին Երեւանում աշխատանքն է սկսել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը:

Նիստին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի անդամ շուրջ քսանյոթ երկիր ներկայացնող 50 պատվիրակներ:

ՖԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ, Ֆրանսիայի Հանրապետության Սենատի անդամ Քրիստոֆ-Անդրե Ֆրասսան, ողջունելով նիստի մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել հայկական կողմին, ապա ներկայացրել բանախոսներին:

Ֆրանկոֆոն երկրների ներկայացուցիչներին ՀՀ Ազգային ժողովում ողջունել եւ ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Խորհրդարանի ղեկավարի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ :

Այնուհետեւ ելույթ է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական խորհրդաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանը: Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ :

Քրիստոֆ-Անդրե Ֆրասսայի առաջարկով օրակարգի ընդունումից հետո կլոր սեղան-քննարկման ընթացքում պատվիրակները ներկայացրել են իրենց երկրների  քաղաքական նորությունները:

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՖԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը գործընկերներին ներկայացրել է քաղաքական վերջին զարգացումները Հայաստանում: ՀՀ ԱԺ պատգամավորն անդրադարձել է կառավարման կիսանախագահական համակարգից խորհրդարանականին անցմանը՝ նշելով, որ այս տարվա մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովն ընտրել է երկրի նախագահ: Պատվիրակության ղեկավարի խոսքով՝ նոր լիազորություններով օժտված խորհրդարանն ընտրելու է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահին, իսկ լիակատար խորհրդարանական կառավարման Հայաստանը կանցնի այս տարվա ապրիլի 9-ից:

Ֆրանկոֆոն երկրների պատվիրակներն ընդունել են 2017 թվականի հուլիսի 9-ի Լյուքսեմբուրգի հանդիպման զեկույցի եւ որոշումների վերաբերյալ հայտարարությունը, այնուհետեւ քննարկել օրակարգում ընդգրկված հարցերը՝ Ֆրանկոֆոն երկրներում քաղաքական իրավիճակների, G5 Sahel միության միացյալ ուժերի եւ Sahel դաշինքի, կրոնական ծայրահեղականության դեմ պայքարի, ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության վերաբերյալ:

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովն իր աշխատանքը կշարունակի մարտի 21-ին:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am